Կարևոր իրադարձություններ

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է մեկնարկել

05 Հուլիս, 2024 09:59
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է մեկնարկել

Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08․00-ին։ 

Նախագահի պաշտոնի համար կպայքարեն 69-ամյա նախկին Առողջապահության նախարար բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, 58-ամյա Սայիդ Ջալիլին, ով հանդիսանում է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում։

Առաջին փուլում այս երկու թեկնածուները հավաքել են համապատասխանաբար 44 և 40 տոկոս քվե։

Հաղթանակի համար երկրորդ փուլում անհրաժեշտ է 50 տոկոս քվե։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին