Կարևոր իրադարձություններ

Կան ձերբակալվածներ. ՔԿ խոսնակը` Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին

03 Հուլիս, 2024 14:50
Կան ձերբակալվածներ. ՔԿ խոսնակը` Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։

 

Լրահոս

Դիտել ավելին