Կարևոր իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

02 Հուլիս, 2024 16:31
Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:

Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում:

 

Լրահոս

Դիտել ավելին