Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարը դիպլոմներ է հանձնել ԵՊՀ շրջանավարտներին

02 Հուլիս, 2024 16:14
Ֆինանսների նախարարը դիպլոմներ է հանձնել ԵՊՀ շրջանավարտներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է եղել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով շրջանավարտներին՝ նախարարը հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց ստացած մասնագիտական գիտելիքները կծառայեցնեն ի շահ Հայաստանի Հանրապետության:

Նա նաև ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը խրախուսում է լավագույն շրջանավարտների՝ աշխատանքային կարիերան նախարարությունում կերտելու հեռանկարը, և այս առումով կարևորել է երիտասարդ մասնագետների ներգրավումը պետական համակարգում:

Վահե Հովհաննիսյանը դիպլոմներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին