Կարևոր իրադարձություններ

Գերագույն դատարանն այսօր պատմական որոշում է կայացրել. Թրամփ

02 Հուլիս, 2024 15:26
Գերագույն դատարանն այսօր պատմական որոշում է կայացրել. Թրամփ

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որն արգելում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումը սահմանադրական լիազորությունների շրջանակում կայացրած ցանկացած որոշման համար, սակայն կթույլատրի քրեական հետապնդումը մասնավոր գործողությունների համար։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, որոշումը հնարավորություն կտա Թրամփին մասնակցել նոյեմբերի 5-ի նախագահի ընտրությանը։

«Գերագույն դատարանն այսօր պատմական որոշում է կայացրել, որը պետք է վերջ դնի «վհուկների որսին», որը կազմակերպել էր իմ դեմ Ջո Բայդենը։ Դա մեծ հաղթանակ է մեր Սահմանադրության և մեր ժողովրդավարության համար»,- նշել է Թրամփը։

Իսկ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը քննադատել է դատարանի որոշումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին