Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

02 Հուլիս, 2024 13:39
Մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարութունից հայտնում են, որ հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը:

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։

Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

Խաղահրապարակներ

Հանդերձարաններ

Ցնցուղարաններ

Շվաքարաններ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա_միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին