Երկգործոն նույնականացման մեթոդի տարածվածությունը հանգեցրել է այն կոտրելու կամ շրջանցելու բազմաթիվ եղանակների հայտնվելուն:
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ որպես երկրորդ գործոն առավել հաճախ օգտագործվում է մեկանգամյա կոդերի՝ OTP (One Time Password) միջոցով հաստատումը։ Դրանք կարելի է ստանալ տարբեր եղանակներով՝ SMS-ի, հեռախոսով ձայնային հաղորդագրության, փոստ ուղարկված նամակի, ծառայության պաշտոնական բոտից մեսենջերում հաղորդագրության կամ հավելվածից հրահանգների ծանուցման տեսքով:
Այս կոդերն էլ հենց ցանկանում է ձեռք գցել առցանց խարդախների մեծամանությունը։
Օրինակ՝ կոդերը ձեռք գցելու համար նրանք օգտագործում են OTP բոտեր՝ ավտոմատացված ԾԱ, որը կարող է օգտատերերից մեկանգամյա գաղտնաբառեր կորզել՝ սոցիալական ինժեներիայի օգտագործմամբ սխեմաներում։
Քանի որ OTP բոտը նախատեսված է նույնականացման երկրորդ գործոնը գողանալու համար, իմաստ ունի միացնել այն, եթե չարագործն արդեն ունի զոհի տվյալները՝ առնվազն անձնական օգտահաշվի մուտքանունն ու գաղտնաբառը, ինչպես նաև հեռախոսի համարը: Այս տեղեկատվությունը չարագործները կամ գտնում են բաց աղբյուրներում, արտահոսած և հրապարակված տվյալների բազաներում, կամ գնում են այն դարկնետից, կամ կորզում են ֆիշինգային կայքերում:
Այնուհետև խարդախը մուտք է գործում ուրիշի օգտահաշիվ և ստանում OTP կոդ մուտքագրելու հարցում: Զոհի հեռախոսին գալիս է մեկանգամյա գաղտնաբառով հաղորդագրություն։ OTP-բոտը զանգահարում է օգտատիրոջը և նախապես պատրաստված սկրիպտի օգնությամբ համոզում է մուտքագրել ստացված կոդը։ Զոհը հենց զանգի ընթացքում հեռախոսի ստեղնաշարով հավաքում է կոդը: Այն ուղարկվում է չարագործի Telegram-ի բոտ, ով այդպիսով հասանելիություն է ստանում զոհի օգտահաշվին։
Խարդախների հաջողությունը կախված է այն բանից, թե որքան համոզիչ կլինի բոտը. մեկանգամյա կոդերի գործողության ժամկետը խիստ սահմանափակ է, և գործող կոդը հեռախոսազրույցի ընթացքում ստանալու հնարավորությունը շատ ավելի մեծ է: Չարագործներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի զոհը հավատա զանգի օրինականությանը, ուստի որոշ OTP բոտեր հեռախոսահամարը հավաքելուց առաջ զոհերին ուղարկում են SMS հաղորդագրություններ՝ առաջիկա զանգի մասին նախազգուշացմամբ: Դա հոգեբանական նուրբ հնարք է։ Դրա նպատակն օգտատիրոջ վստահությունը շահելն է. նախ ինչ-որ բան խոստանալ, ապա կատարել խոստումը:
«Երկգործոն նույնականացումը շրջանցելու համար OTP բոտերի օգտագործումը համեմատաբար նոր երևույթ է առցանց խարդախության աշխարհում: Սա լուրջ սպառնալիք է ինչպես օգտատերերի, այնպես էլ առցանց ծառայությունների համար, մանավանդ որ որոշ բոտեր զանգի ընթացքում կարողանում են պահանջել ոչ միայն մեկանգամյա գաղտնաբառերը, այլև այլ տվյալներ, օրինակ՝ բանկային քարտի համարը և գործողության ժամկետը, PIN կոդերը, ծննդյան ամսաթիվը, փաստաթղթերի վավերապայմանները: Բոտերի ֆունկցիոնալությունը տատանվում է մեկ կազմակերպության օգտատերերին ուղղված մեկ սկրիպտից մինչև ճկուն կարգավորումներ և սկրիպտերի լայն ընտրություն, որոնք թույլ են տալիս այդպիսի բոտերով փոխարինել մի ամբողջ խարդախ զանգերի կենտրոն»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան:
«Կասպերսկի»-ի փորձագետները խորհուրդ են տալիս անվտանգության հետևյալ միջոցները.