Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք չի ցանկանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի. Բլինքեն

02 Հուլիս, 2024 11:49
Ոչ ոք չի ցանկանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի. Բլինքեն

Ո՛չ Իսրայելը, ո՛չ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, ո՛չ էլ նրան աջակցող Իրանը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր պատերազմով, սակայն այն կարող է բռնկվել իրենց կամքին հակառակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Գլխավոր խաղացողներից ոչ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Իսրայելը պատերազմ չի ուզում: Ես չեմ հավատում, որ «Հըզբոլլահը» պատերազմ է ուզում: Լիբանանը հաստատ պատերազմ չի ուզում, քանի որ կլինի նրա հիմնական զոհը:

Ես չեմ հավատում, որ Իրանը պատերազմ է ուզում, մասամբ այն պատճառով, որ նա չի ցանկանում, որ «Հըզբոլլահը» կործանվի»,- ընդգծել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին