Կարևոր իրադարձություններ

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

02 Հուլիս, 2024 08:16
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

Երևանում հուլիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։

Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին