Կարևոր իրադարձություններ

Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում. Տիգրան Ավինյան

01 Հուլիս, 2024 14:58
Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում. Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը:   

«Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի պահպանման ու կանոնների խախտման դեպքում, և այդ կանոնները չպահպանելը սեփականատերերի համար շատ դառը հետևանքներ է ունենալու: Կոչ եմ անում բոլոր հուշարձան-շենքերի սեփականատերերին, ովքեր գիտեն, որ ունեն խնդիր, հենց այսօրվանից սկսեն այդ ուղղությամբ աշխատել՝ նախնական նախագծային տեսքի վերականգնման տեսանկյունից:

Հետագայում այդ հետևանքները շատ ավելի չոր և կոշտ են լինելու, և որքան շուտ այս գործընթացը սկսվի, այնքան բխելու է իրենց շահերից: Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են, և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է. այդ պարտավորությունը պետք է պահպանվի կամ կպարտադրվի»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին