Կարևոր իրադարձություններ

Պատժամիջոցների նոր փաթեթ՝ Բելառուսի դեմ

29 Հունիս, 2024 20:07
Պատժամիջոցների նոր փաթեթ՝ Բելառուսի դեմ

Այսօր Եվրամիության խորհուրդը Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծելու պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։

Ինչպես հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունն, իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ու առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են նպաստել բելառուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը:

Սահմանափակումները նախատեսում են Բելառուսից Եվրամիության երկրներ ոսկու, ալմաստի, ածխի, հում նավթի ներմուծման արգել:

 

Լրահոս

Դիտել ավելին