Կարևոր իրադարձություններ

Ավազով բարձված «Կամազը» կողաշրջվել է Հերացիից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում

29 Հունիս, 2024 11:18
Ավազով բարձված «Կամազը» կողաշրջվել է Հերացիից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորը վարորդն է եղել, իսկ պարեկային ծառայությունը ունի նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, ինչը պարզվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին