Կարևոր իրադարձություններ

Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս կբացվի

28 Հունիս, 2024 00:09
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս կբացվի

Այսօր Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր էր, իսկ վաղը Թեհրանի ժամանակով առավոտյան 8:00-ից կբացվեն ընտրատեղամասերը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Ընտրությունները խիստ մրցակցային են և կարող են լինել անակնկալներով լի։ Չի բացառվում երկրորդ փուլի հնարավորությունը։

Նաև պանթյուրքական շրջանակների կողմից առաջ մղվող Մասուդ Փեզեշքիանի սկզբնապես աննշան գործոնը պահպանողական-հայրենասիրական շրջանակներում միասնական թեկնածուի բացակայության պայմաններում զգալիորեն ուռճացել է, և երկորդ փուլի պարագայում կարող է մարտահրավերներ ի հայտ բերել Իրանի ներքին զարգացումների առումով։

Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում»։  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին