Կարևոր իրադարձություններ

Լիարժեք մանկություն` առանց գաջեթների. ԱՆ

27 Հունիս, 2024 12:39
Լիարժեք մանկություն` առանց գաջեթների. ԱՆ

Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:

Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են, ինչն ուղիղ հարված է նրանց առողջությանը` ընդհուպ հոգեկան:

Մասնագետները փաստում են` վտանգները մի քանիսը չեն`

հոգեկան առողջության խնդիրներ,

քնի խանգարումներ,

տեսողության վատթարացում,

կեցվածքի խանգարումներ,

շփման և սոցիալիզացիայի խնդիրներ,

կախվածություն էկրաններից:

Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան (AAP) խորհուրդ է տալիս`

 մինչև 18 ամսական երեխաներին չզբաղեցնել գաջեթներով և թույլ չտալ ժամանակ անցկացնել էկրանի առջև (բացառություն կարող են լինել միայն կարճ տեսազրույցները մտերիմ անձանց հետ),

2 տարեկանից բարձր երեխաներին թույլատրելի է էկրանների առջև մնալ առավելագույնը 1 ժամ,

նախադպրոցական տարիքի երեխաների համար սահմանափակել էկրանային ժամանակահատվածը` օգտագործելով այն միասին դիտելով, խոսելով և բացատրելով,

բոլոր երեխաներին, այդ թվում` դեռահասներին, անհրաժեշտ է լիարժեք քուն` կախված տարիքից 8-12 ժամ, ֆիզիկական ակտիվություն (1 ժամ) և մեդիայից հեռու անցկացվող ժամանակահատված (օրինակ` ընտանեկան ընթրիք, այց թատրոն, զբոսանք և այլն),

երեխաները չպետք է քնեն իրենց ննջասենյակներում տեղադրված սարքերով, ներառյալ հեռուստացույցները, համակարգիչները և սմարթֆոնները:

Ծնողները պետք սահմանափակեն ոչ միայն էկրանների առջև երեխաների անցկացրած ժամանակը, այլև` հենց իրենցը:

Հիշե՛ք` Ձեր վարքն ամենաօրինակելին է երեխայի համար: Բացի այդ, էկրանների առջև անցկացվող Ձեր ժամանակը կարող է բացասական մի շարք ազդեցություններ ունենալ երեխայի համար, այդ թվում` ուշադրության պակասի պատճառով երեխայի անվտանգության լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել: Եթե Դուք երկար ժամանակ ենք անցկացնում էկրանների դիմաց, անխուսափելի է երեխայի հետ հոգեհուզական կապի խարխլումն ու ուշադրության պակասի զգացումը երեխայի մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին