Կարևոր իրադարձություններ

Առափիում անասնակեր է այրվել

27 Հունիս, 2024 11:04
Առափիում անասնակեր է այրվել

Հունիսի 27-ին, ժամը 05։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Առափի գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմի դիմաց այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:34-ին, մարվել՝ 09:12-ին: Այրվել է մոտ 140 հակ կուտակած անասնակեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին