Կարևոր իրադարձություններ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն

26 Հունիս, 2024 09:33
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հունիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 24, 26ա, 26բ, 11, 8, 5, 7, 10, 4, 3, 2, 27ա, 27բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

 
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
 
«Վայք-Եղեգնաձոր» Dպ 300 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում իրականացնելու նպատակով դադարեցված Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Զառիթափ, Ազատեկ, Փոռ, Արին, Ագարակաձոր, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա, Հերհեր բնակավայրերի, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Մելինե-Էմիլիա», «Թամսար», «Գոգիգաս», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն ԵԳ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը կվերականգնվի ժամը 21:00-ին:
 

Լրահոս

Դիտել ավելին