Կարևոր իրադարձություններ

Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել (լուսանկարներ)

25 Հունիս, 2024 19:26
Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել  (լուսանկարներ)

Հունիսի 25-ին՝ ժամը 13:55-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) բախվել է կամջի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի հատվածում և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 14:56–ին: Այրվել են բեռնատարի չորս անվադողը և թափքը։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին