Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ

25 Հունիս, 2024 18:52
ՌԴ-ում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ

Ռուսաստանում կարգելափակվեն Եվրամիության 25 երկրի տասնյակ առաջատար լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ։

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, նման քայլը պատասխանն է ռուսական երեք լրատվամիջոց արգելափակելու ԵՄ-ի որոշմանը։

ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած ցանկում ընդհանուր առմամբ ներառվել է 81 լրատվամիջոց՝ գերմանական Spiegel-ը և FAZ-ը, ֆրանսիական Le Monde-ը և Liberation-ը, իսպանական El País-ը, իտալական La Stampa-ն և La Repubblica-ն, France Presse գործակալությունը և մի շարք երկրների հանրային հեռուստառադիոընկերությունները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին