Կարևոր իրադարձություններ

Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք. Խաչատուրյանը՝ Իրաքի գործերի հավատարմատարին (տեսանյութ)

25 Հունիս, 2024 19:14
 Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք. Խաչատուրյանը՝ Իրաքի գործերի հավատարմատարին (տեսանյութ)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին:

«Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում շնորհիվ նաև Ձեր անձնական ներդրման՝ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել: Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք»,- ողջունելով հյուրին՝ նշել է նախագահը:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նաև շատ բարձր է գնահատել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ և արդյունավետ աշխատանքը ինչպես նախագահների պաշտոնական այցերի նախապատրաստման և իրականացման, այնպես էլ Իրաք-Հայաստան բազմաշերտ գործընկերության զարգացմանը նոր թափ հաղորդելու գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին