Կարևոր իրադարձություններ

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը. Անահիտ Ավանեսյան

25 Հունիս, 2024 16:25
Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է կատարել կենցաղային այրվածքների վիճակագրության և կանխարգելման մասին.

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը:

Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:

Հայաստանում տարեկան մոտավորապես կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում:

700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռու՛ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից:

Ակնկալում եմ ձեր աջակցությունը` այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին