Կարևոր իրադարձություններ

Մեր պատանիների թիմը միանձնյա առաջատարն է. շախմատի Եվրոպայի առաջնություն

24 Հունիս, 2024 23:34
Մեր պատանիների թիմը միանձնյա առաջատարն է. շախմատի Եվրոպայի առաջնություն

Ավարտվեց շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Այսօր մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթեցին առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին:

Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:

Այս կարևոր հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է:

Հաջորդ՝ 5-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին