Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանի թունելի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա 1 զոհ, 5 վիրավոր

24 Հունիս, 2024 21:06
Ստեփանավանի թունելի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին