Կարևոր իրադարձություններ

Ենոքավանում տեղի կունենա «ՀայԲույս» փառատոնը

24 Հունիս, 2024 21:19
Ենոքավանում տեղի կունենա «ՀայԲույս» փառատոնը

Հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը։Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից:

Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը եւ դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն:

Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական եւ սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց եւ հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության եւ համագործակցության բարենպաստ պայմաններ` խթանելով տարածաշրջանի զարգացումը:

Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին