Կարևոր իրադարձություններ

Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ. ՄԻՊ

24 Հունիս, 2024 18:46
Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Հելսինկյան ասոցիաիցայի կողմից «ՀՀ դատաիրավական բարեփոխումների ընթացքը ՀՀ-ում 2023-2024 թվականներին» ուսումնասիրության ամփոփագրի ներկայացմանը։

Անահիտ Մանասյանը, անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին, հատուկ ընդգծել է, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։

«Դատական և իրավական բարեփոխումների տեսանկյունից առաջնային նշանակություն ունի հանրային իրազեկման պատշաճ միջոցառումների իրականացումը, քանի որ շատ դեպքերում քաղաքացիներն իրազեկ չեն այս կամ այն փոփոխության կամ նոր համակարգերի ներդրման մասին»,- ասել է Պաշտպանը։

Ըստ նրա՝ բարեփոխումների համատեքստում առանցքային է նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն ինչպես դատավորների, այնպես էլ պետական մարմինների աշխատակիցների համար։

Ամփոփելով խոսքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է համագործակցային միջավայրի ապահովման կարևորությունը։

«Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ։ Այս բոլոր հարցերում ես ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում եմ իմ հանձնառությունը»,- հավելել է Պաշտպանը։

 

Լրահոս

Դիտել ավելին