Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչական գործողություններ՝ Դաղստանի երկու քաղաքներում. հոգևորական է զոհվել

23 Հունիս, 2024 21:22
Ահաբեկչական գործողություններ՝ Դաղստանի երկու քաղաքներում. հոգևորական է զոհվել

Դաղստանի Դերբենտ քաղաքում անհայտ անձինք ինքնաձիգներից կրակել են սինագոգի ու եկեղեցու վրա:

Դաղստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:00-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Ավտոմեքենան, որով փախել են կասկածյալները, հետախուզվում է․ այն սպիտակ գույնի «Volkswagen Polo» է, պետհամարանիշը՝ 921։

Հանգամանքները պարզվում են։ 

Միաժամանակ, համացանցում հայտնվել են կադրեր Մախաչկալայից. փողոցում անհայտ անձինք կրակում են ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։

Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին