Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Քաջարան-Մեղրի ճանապարհին «KamAZ»-ի վթարից

23 Հունիս, 2024 20:51
Նոր մանրամասներ՝ Քաջարան-Մեղրի ճանապարհին «KamAZ»-ի վթարից

Հունիսի 23-ին՝ ժամը 16։06-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) բախվել է ճանապարհամերձ բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին