Կարևոր իրադարձություններ

ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում

23 Հունիս, 2024 20:29
ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում։ Այն կմեկնարկի հունիսի 24-ից 25-ը Երևանում։

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման նախօրեին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։

 
ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին և նշանավորելով արդյունավետ ու ոգեշնչող հանդիպման սկիզբը, ևս մեկ անգամ վերահաստատել է այս միջոցառման կարևոր առաքելությունը՝ ամրապնդելու բոլորի հավաքական ջանքերը՝ ուղղված հարկային թափանցիկության և համագործակցության բարձրացմանը ամբողջ տարածաշրջանում։
 
«Այս գեղեցիկ վայրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, ոչ միայն կատարյալ միջավայր է ստեղծում մեր համաժողովի համար, այլև հնարավորություն է տալիս ականատես լինել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Հաջորդ երկու օրերի ընթացքում, երբ սկսենք մեր աշխատանքներն ու քննարկումները, վստահ եմ, որ առաջացած պատկերացումներն ու գաղափարները ճանապարհ կհարթեն մեր ընդհանուր նպատակների առաջընթացի համար»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
 
 

Լրահոս

Դիտել ավելին