Կարևոր իրադարձություններ

Եղեգնուտում այրվել է բնակելի տնակ

23 Հունիս, 2024 14:44
Եղեգնուտում այրվել է բնակելի տնակ

Հունիսի 23-ին՝ ժամը 11։11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի միջնամասում այրվում է մեկ հարկանի բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է տնակը (մոտ 30 քմ):
 

Լրահոս

Դիտել ավելին