Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են «Թելսել» տերմինալ. եղել է 1,2 մլն դրամ

23 Հունիս, 2024 12:17
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալ. եղել է 1,2 մլն դրամ

Երևանում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, թալանել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը: 

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմանում նկատել են, որ, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ դուռը բացելու միջոցով, գողացել են տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:

Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում՝ որպես անվտանգության պետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին