Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ (լուսանկարներ)

23 Հունիս, 2024 11:31
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը:

Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության եւ կենտրոնի արտադրական գործընթացին:

Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի աշտարակում, որը կառուցվել է 223 թվականին Երեք թագավորությունների ժամանակաշրջանում: Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին