Կարևոր իրադարձություններ

Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ»-ի անցակետում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

23 Հունիս, 2024 10:27
Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ»-ի անցակետում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։

Պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին