Կարևոր իրադարձություններ

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին ՀՀ-ի հայտարարությունը

22 Հունիս, 2024 15:38
Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին ՀՀ-ի հայտարարությունը

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ:

Պաղեստինի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պատմական և եղբայրական հարաբերությունների խորությունը՝ ընդգծելով, որ այս ճանաչումը, որն արտահայտում է պատմական հարաբերությունների իսկությունը, համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին: 

Պաղեստինի ԱԳՆ-ն սա համարել է իրական ներդրում խաղաղության մեջ և գործնական քայլ։

 

Լրահոս

Դիտել ավելին