Կարևոր իրադարձություններ

Հաղարծինի ճանապարհին ծառն ընկել էր` երկկողմանի փակելով ճանապարհը

22 Հունիս, 2024 10:00
Հաղարծինի ճանապարհին ծառն ընկել էր` երկկողմանի փակելով ճանապարհը

Հունիսի 22-ին, ժամը 04։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին