Կարևոր իրադարձություններ

Սանահին կայարան թաղամաս ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում

21 Հունիս, 2024 21:08
Սանահին կայարան թաղամաս ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հունիսի 21-ին այցելել են Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ կատարվող վերկանգնողական աշխատանքներին:

Ներկա պահին թաղամասում ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում:

Պաշտոնյաները զրուցել են բնակիչների հետ, քննարկել նրանց կարիքներն ու առկա խնդիրները:

Շրջայցը շարունակվել է Ախթալայի կամրջի հատվածում: Քննարկվել են կամրջով անցնող տրանսպոտային միջոցների սահմանափակման խնդրի կարգավորման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Ժամանակավոր կամուրջն այժմ մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում:

Այս հատվածում ներկա պահին երկաթգծի ամրացման շինարարական աշխատանքներ են կատարվում:

Այց է կատարվել նաև Քարկոփ բնակավայր: Քարկոփում վերականգնված է գազամատակարարումը, փողոցային լուսավորությունը, խմելու ջրի մատակարարումը, մաքրվել են այգիները, բնակավայրի կոյուղագծերը, կատարվել են ճանապարհների խճաքարային հարթեցման աշխատանքներ:

Բնակիչների հետ զրույցում պաշտոնյաները նշել են, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին