Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կողմից Հայաստանին հանձնված զինծառայողների մասունքները կենթարկվեն փորձաքննությունների. ՔԿ խոսնակ

21 Հունիս, 2024 18:35
 Ադրբեջանի կողմից Հայաստանին հանձնված զինծառայողների մասունքները կենթարկվեն փորձաքննությունների. ՔԿ խոսնակ

Ադրբեջանի կողմից Հայաստանին հանձնված զոհված զինծառայողների մասունքները կենթարկվեն փորձաքննությունների։ Այս մասին հայտնում է ՔԿ մամաուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,- հայտնում Աբրահամյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին