Կարևոր իրադարձություններ

ՀՀ Կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համար. ԱԳ փոխնախարար

21 Հունիս, 2024 18:12
ՀՀ Կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համար. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին, անդրադարձել է 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ավելի քան 115 հազար բռնի տեղահանված հայերի իրավիճակին և նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համար:

Վահան Կոստանյանն իր ելույթում ընդգծել է նաև, որ առաջնահերթություն համարելով փախստականների կարիքների հասցեագրումը, Հայաստանը 2023 թ. տեղի ունեցած Փախստականների համաշխարհային ֆորումի ընթացքում ստանձնել է մի շարք կամավոր հանձնառություններ, որոնք իրականացնելու առումով արդեն իսկ գործարկվել են բազմաթիվ ծրագրեր:

Նախարարի տեղակալն շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր այն գործընկերներին, որոնք իրենց օգնության ձեռքն են մեկնել բռնի տեղահանվածներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին