Կարևոր իրադարձություններ

Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

21 Հունիս, 2024 17:02
Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը: Հայտարարությունից հետո տեղեկություն տարածվեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ-ը` խիստ նկատողություն փոխանցելու համար:

«Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,-Shabat.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` հավելելով, որ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին