Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ում ծեծկռտուք տեղի չի ունեցել

20 Հունիս, 2024 15:48
«Արմավիր» ՔԿՀ-ում ծեծկռտուք տեղի չի ունեցել

Այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել բաժնի պետն ազատվել է» վերտառությամբ հոդված։

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանը հունիսի 18-ին ազատվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին