Կարևոր իրադարձություններ

Գետահովիտում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

19 Հունիս, 2024 23:36
Գետահովիտում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։30-ի սահմաններում Գետահովիտ գյուղի 1-ին փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 67-ամյա Գագիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 62-ամյա Մերուժան Վ․-ի վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Գագիկ Ա․-ն և «ՎԱԶ 21014»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Հեղինե Վ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին