Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր

19 Հունիս, 2024 18:44
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին