Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (լուսանկարներ)

19 Հունիս, 2024 17:51
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:   

 

Լրահոս

Դիտել ավելին