Կարևոր իրադարձություններ

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

19 Հունիս, 2024 15:30
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 36-ամյա Լևոն Մ.-ն, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին