Կարևոր իրադարձություններ

Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն

19 Հունիս, 2024 12:10
Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտանաբերել հիվանդությունն ու կանխել դրա զագացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում:

Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնաթրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:

Բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշման և ժամանակին բուժման ու բարդացումների կանխարգելման համար մեր երկրում պետության կողմից իրականացվում էր թվով 6 սքրինինգային ծրագիր, ԱԳՀ սքրինինգը` արդեն 7-րդն է:

 

Լրահոս

Դիտել ավելին