Կարևոր իրադարձություններ

Հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (տեսանյութ)

19 Հունիս, 2024 10:57
Հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (տեսանյութ)

Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ ժամանակներս կավարտվեն‚ և կմեկնարկեն պաշտպանիչ պատերի‚ արհեստական կառուցվածքների նորոգման‚ նորերի տեղադրման‚ պարապետների բետոնացման աշխատանքները‚ ինչպես նաև կշարունակվի պատրաստի հողային պաստառի վրա ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրումը։

Նշենք‚ որ ճանապարհի 7.5կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը‚ 5կմ՝ վերին շերտը։

Շինարարությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։

 

Լրահոս

Դիտել ավելին