Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին (լուսանկարներ)

19 Հունիս, 2024 10:34
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին (լուսանկարներ)

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով:

Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելել հայկական ընկերությունների տաղավարներ։

GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին ներկա գտնվող մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններին։

 

Լրահոս

Դիտել ավելին