Կարևոր իրադարձություններ

Մրցույթ՝ արտերկրում երիտասարդ գիտնականների վերապատրաստման համար

18 Հունիս, 2024 21:45
Մրցույթ՝ արտերկրում երիտասարդ գիտնականների վերապատրաստման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կտրամադրվեն դրամաշնորհներ 10 օրից մինչև 3 ամիս տևողությամբ վերապատրաստումների համար, որոնք կիրականացվեն օտարերկրյա գիտական կառույցներում:

Մրցույթն անցկացվում է երեք ենթածրագրով՝

արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ գիտնականների վերապատրաստում,

արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների (բաժնի,

լաբորատորիայի կամ գիտական խմբի ղեկավար) մասնագիտական վերապատրաստում և հմտությունների կատարելագործում,

արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարք-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործում:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթի հիմնական նպատակներն են աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը, երիտասարդ գիտնականների համար հասանելի դարձնել արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին