Կարևոր իրադարձություններ

Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը

18 Հունիս, 2024 18:53
Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 81/3 հասցեի մոտ գտնվող ավտոլվացման կետի տանիքը քամուց պոկվել և շպրտվել է ու ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Մանուկյանն ու Արթուր Համբարձումյանը:

Փրկարարները, պարեկներն ու նշված ավտոլվացման կետի աշխատակիցները ճանապարհից հեռացրել են փայտերն ու թիթեղները:

 

Լրահոս

Դիտել ավելին