Կարևոր իրադարձություններ

Հարկադիր կատարման փուլում արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր

18 Հունիս, 2024 12:39
Հարկադիր կատարման փուլում արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր

Տեղեկացնում ենք, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու համար մնացել է գրեթե 20 օր։  

Հորդորում ենք մեր այն քաղաքացիներին, ովքեր ունեն մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված, չվճարված ՃՈ տուգանք, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումներ հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am , «Հետախուզումներ»

https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/ թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև  «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին