Կարևոր իրադարձություններ

Բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունը (լուսանկարներ)

17 Հունիս, 2024 18:17
Բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունը (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպականհնագիտությանօրեր» ծրագրիշրջանակում «Մեծամոր» պատմահնագիտականարգելոց-թանգարանումբացվելէ «Միվիշապաքարիպատմություն» խորագրովցուցադրություն։

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար հաջողված նախագիծ է:

Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող վիշապքարը գտնվում է «Մեծամոր»-ի թանգարանի բակում: Այն հայտնաբերվել է Լճաշեն գյուղի տարածքում: Վիշապաքարի հայտնաբերման պատմությունը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը: Ըստ նրա՝ վիշապաքարը գտնվել է Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ․ ջրատար խողովակներ տեղափոխելիս, և հետազոտվելուց հետո բերվել է «Մեծամոր» թանգարան:

Հայկական լեռնաշխարհին հատուկ են վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է  մինչև 5 մետրի. դրանք ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։ Վիշապաքարերը գտնվել են հիմնականում  լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ: Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ։

Հնադարյան  հուշակոթողների  ծիսապաշտամունքային նշանակությունը, վիշապաքար բառի ստուգաբանությունը և  տեսակները  ներկաներին ծանոթացրել է հնագետ /պ․գ․դ.պ/ Աշոտ Փիլիպոսյանը։

Լճաշենի դամբարանի գտածոների, վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։

«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը Հայաստանում անցկացվել է հունիսի 14-16-ը ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլ տեղերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին