Կարևոր իրադարձություններ

Փակ կլինի Բաղդասարյան-Իսաբեկյան խաչմերուկից «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» հատվածը

17 Հունիս, 2024 18:00
Փակ կլինի Բաղդասարյան-Իսաբեկյան խաչմերուկից «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» հատվածը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 17-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. - Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ ընկած ճանապարհահատվածը: 

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին